
Այն, որ ՀՀ շատ ընկերություններ սիրում են բյուջեի գումարները քամուն տալ, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Դրա վառ ապացույցը ամեն քայլափոխի հանդիպող ասֆալտապատման աշխատանքներն են:
Փողոցները բարեկարգվում են, սակայն այդ ամենի դրական արդյունքը շատ քիչ է երևում: Օրինակ, Սայաթ-Նովա 10, 12 շենքերի հարևանությանբ այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ՝ հենց ջրի մեջ: Նայե´ք, կհամոզվեք, որ հենց ջրով լցված փոսերի մեջ է լցվում ասֆալտը: Հետաքրքիր է՝ ինչքա՞ն ժամանակ այն կծառայի:
Նշենք, որ Քաղաքապետարանն այսօր հայտնել էր, որ ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունները վերացվում են տվյալ ընկերությունների միջոցների հաշվին: