
Այսօր Սթիվ Ջոբսի մահվան տարելիցն է: Ուղիղ մեկ տարի առաջ մահացավ Apple ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսը, ում անունը հայտնի էր դեռ կենդանության օրոք՝ մասնավորապես իր գործին անսահման նվիրվածության շնորհիվ:
Նա մահացել է 56 տարեկան հասակում: Ջոբսի մահը անակնկալ չէր, քանի որ վերջին տարիների ընթացքում նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ: Իր մահից մոտ մեկ ու կես ամիս առաջ Ջոբսն իր պարտականությունները հանձնեց իր օգնական Թիմ Կուկին, ում աշխատանքից գոհ են ոչ միայն Apple ընկերության արտադրանքի երկրպագուները, այլ նաև ընկերության աշխատակիցները:
Չնայած ծանր հիվանդության և բարդ վիրահատությունների՝ Ջոբսն իր մեջ ուժ էր գտնում ներկայանալ ընկերության միջոցառումներին: Նրան սպասում էին նաև 2011 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած iPhone 4S-ի շնորհանդեսին , սակայն նա հետևում էր միջոցառմանը իր տնից և շատ գոհ էր իր գործընկերների աշխատանքից: Իսկ մյուս օրը աշխարհով մեկ տարածվեց IT-աշխարհի ամենահայտնի մարդու մահվան լուրը: