
Մոսկվայի քաղաքապետարանը չի թույլատրել հայկական սփյուռքի ներկայացուցիչներին բողոքի ցույց անցկացնել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ:
Մոսկվայի քաղաքապետարանը բացասական պատասխան է տվել Ռուսաստանում հայերի միության դիմումին Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ այս տարի ևս ավանդական բողոքի ցույցն անցկացնելու առթիվ:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ բողոքի ցույցը տեղի կունենա ապրիլի 24-ին ժամը 15:00-ին Գորկու այգում: