Հոլիվուդի ամենահաջողակ կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Forbes ամսագիրը ներկայացրել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Առաջին տեղում,  Օփրա Ուինֆրին է` տարեկան 165 մլն դոլար եկամտով: Լեգենդար հեռուստահաղորդավարուհին ոչ միայն Հոլիվուդի, այլեւ ամբողջ աշխարհի ամենաբարձր վարձատրվող կին աստղն է: “Արծաթը” բաժին է ընկել 31-ամյա Բրիթնի Սփիրսին` 58 միլիոն դոլարի եկամտով:
Երրորդ տեղում է  Թեյլոր Սվիֆթը` CoverGirl կոսմետիկական բրենդի գովազդային դեմքը, տարեկան 57 մլն դոլար եկամտով:  Չորրորդ տեղում տարեկան 53 մլն դոլար եկամուտ ունեցող հեռուստահաղորդավարուհի Էլեն Ջեջեներեսն է: Նույն 53 մլն դոլարով 5-րդ տեղն է զբաղեցնում Ռիհանան: 6-րդ տեղում Lady Gaga-ն է 52 մլն դոլարից ավելի եկամուտով: Յոթերորդ տեղում է Ջենիֆեր Լոպեսը: Բազմակողմ հետաքրքրությունները նրան տարեկան 52 մլն դոլար են ապահովում: Victoria`s Secret-ի ամենաբարձր վարձատրվող մոդել եւ երիտասարդ մայրիկ Ժիզել Բունդխենը  ութերորդ տեղում է` 45 միլիոնով: Տասնյակը եզրափակում է հեռուստահաղորդավարոււհի Ջուդիթ Շեյնդլինը` դարձյալ 45 միլիոն դոլար տարեկան եկամտով:




Լրահոս