
ՀՀ կառավարության որոշմամբ 2015թ. ապրիլի 23-ը ոչ աշխատանքային է լինելու: Դրա փոխարեն աշխատանքային է եղել այս շաբաթ օրը` ապրիլի 18-ը: Ստացվում է, որ ապրիլի 23-ը, 24-ը, 25-ը և 26-ը ոչ աշխատանքային օրեր են:
Նշենք, որ մայիսի 1-ը ևս ոչ աշխատանքային օր է, որը հաստատված է կառավարության որոշմամբ: Հետևաբար ոչ աշխատանքային կլինեն նաև մայիսի 2 և 3-ը:
Ստացվում է, որ ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում 7 օր կլինի ոչ աշխատանքային: