Ոստիկանության ղեկավարությունը համարեց, որ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնում Վարդան Նադարյանը կատարել է իր գործառույթները, և Ոստիկանության պետը որոշեց ազատել նրան աշխատանքից: Armlur.am-ի հետ զրույցում Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը նման մեկնաբանություն տվեց Շիրակի ոստիկանապետի` աշխատանքից ազատելու որոշման վերաբերյալ:
Իսկ ՊՊԳՎ պետ Ռոմիկ Մկրտումյանին աշխատանքից ազատելու հետ կապված` Հունան Պողոսյանը տվեց նույն մեկնաբանությունը: Մկրտումյանը ևս նույն պատճառաբանությամբ է ազատվել աշխատանքից, ոչ թե ֆինանսական չարաշահումների: Վերջինի վերաբերյալ ոստիկանությունում որևէ տեղեկություն չկա:
«Միգուցե, որոշ ժամանակ հետո քննարկվի այլ պաշտոնում նշանակելու հարցը»,- ասաց Հունան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՊՊԳՎ նոր պետ էր նշանակվել ՊՊԳՎ պետի տեղակալ Վարդան Մինասյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: