
Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո “Զվարթնոց” օդանավակայանից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 16-ամյաՆարեկ Նանանյանին, որը օգոստոսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե Ն. Նանանյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: