Մի շարք ֆուտբոլային ակումբներ տուգանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ`
ՈՐՈՇՎԵՑ`
28/09/12թ. “Արարատ-2”-“Գանձասար-2” խաղին “Գանձասար-2” թիմի ֆուտբոլիստ Վրույր Գրիգորյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, “Գանձասար” ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
28/09/12թ. “Արարատ-95”-“Շենգավիթ-95” խաղին “Արարատ-95” թիմի ֆուտբոլիստ Վարդան Ասատրյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, “Արարատ” ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
28/09/12թ. “Ֆուրման-95”-“Միկա-95” խաղին “Միկա-95” թիմի ֆուտբոլիստ Վլադիմիր Ուլուխանյանի հեռացման (բռնարարքի) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` որակազրկել 3 խաղով, “Միկա” ֆուտբոլային ակումբին տուգանել 20000 դրամ:
30/09/12թ. “Իմպուլս-2-97”-“Մետալուրգ-97” խաղին “Մետալուրգ-97” թիմի ֆուտբոլիստ Սևադա Խաչատրյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, “Մետալուրգ” ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
15Ա051 խաղին “Էջմիածին-98” թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ մասնակցելու համար ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցին տուգանել 3000 դրամ:
“Փյունիկ-Մրգաշատ-2002” թիմի առաջնությանը չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` “Փյունիկ” ֆուտբոլային ակումբին տուգանել 5000 դրամ:




Լրահոս