
Հոկտեմբերի 5-ին Վրաստանի ԿԸՀ-ն ձայների 100%-ը հաշվելուց հետո հրապարակել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Հաղթանակ է տարել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի “Վրացական երազանք” կոլացիան, որն հավաքել է ընտրողների ձայների 54.85%-ը: Միխայիլ Սաակաշվիլիի “Միասնական ազգային շարժումը” հավաքել է ձայների 40.43%-ը: Ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Իվանիշվիլին Forbes-ին տրած բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստվում է մնալ քաղաքականության մեջ առավելագույնը 2 տարի: