
ՈւԵՖԱ-ն նշանակել է ապրիլի 22-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերին:
«Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումը կսպասարկի գերմանացի Ֆելիքս Բրիխը, «Մոնակո» – «Յուվենտուս» խաղը` շոտլանդացի Ուիլյամ Կոլամին:
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: