Armlur.am-ը քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից տեղեկացավ, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ժիրայր Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին երկու ամիս ժամկետով կալանքի տակ պահելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքները։
Գարեգին Չուգասզյանի մասով բերված վերաքննիչ բողոքի քննությունը այս պահին դեռևս ընթանում է, իսկ Վարուժան Ավետիսյանի մասով վերաքննիչ բողոքը դատարանը կքննի երկու օրից։