
Ուկրաինայի Օդեսա քաղաքում հուշարձան է կանգնեցվել ի պատիվ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ նրա իսկ մահվան տարելիցի կապակցությամբ: Հուշարձանն իրենից ներկայացնում է մարդու ձեռքի բաց ափ՝ 2 մ-ի չափով: Այն տեղադրված է քաղաքի ամենաբարձր կետում՝ Տեխնիկական կարգավորման և որակի պետական ակադեմիայի ուսանողական հանրակացարանի մոտ: Հենց ուսանողներն էլ դարձել են այս հուշարձանի նախաձեռնողները: Նրանք հուշարձանի ձևը պայմանավորել են այն հանգամանքով, որ Ջոբսը հաճախ էր ժեստերի դիմում: Հուշարձանի ստորին մասում զետեղված է “Շնորհակալություն, Սթիվ” գրությունը: