էդվարդ Նալբանդյանն ընդունել է շվեյցարացի պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի “Շվեյցարիա-Հայաստան” բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը` համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքում թեԲ փոխադարձ այցերի և թեԲմիջազգային տարբեր հարթակներում հաճախակի շփումների միջոցով, բնականոն հաճախականությամբ զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ: 
Նախարար Նալբանդյանն ողջունել է շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին: 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շվեյցարացի խորհրդարանականներն վստահեցրել են, որ շարունակելու են իրենց գործունեությունը ուղղված հայ-շվեյցարական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը: 
Նախարար Նալբանդյանը առանձնահատուկ կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, և մասնավորապես բարեկամական խմբերի կողմից իրականացվող աշխատանքները որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր բաղադրիչ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից  հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի:




Լրահոս