Վրացական երազանքը եվ կառավարությունը բանակցում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի գործող կառավարությունը եւ խորհրդարանական ընտրություններում հաղթած “Վրացական երազանք” դաշինքը այսօր առաջին խորհրդակցական հանդիպումն են անցկացնում։ Պետական գրասենյակում բանակցությունները կառավարության անունից վարում են Գիգի Բոկերիան, Դավիթ Բաքրաձեն, Գիգի Ուգուլավան եւ Պավլե Կուբլաշվիլին, “Վրացական երազանք”-ը ներկայացնում են Իրակլի Ալասանիան, Դավիթ Ուսուպաշվիլին, Սոզար Սուբարին եւ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հաղորդում է “Թրենդ” լրատվական գործակալությունը: Հանդիպումից առաջ մասնակիցները մամուլի համար որեւէ մեկնաբանություն չեն արել։




Լրահոս