Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը տեղեկացնում է իր հրաժարականի մասին: Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Իմ որոշումը պայմանավորված է այն hանգամանքով, որ ես չեմ կիսում Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների նորընտիր խորհրդի կողմից որդեգրած աշխատանքային ռազմավարական մոտեցումները եւ չեմ ընդունում գործունեության փոփոխված ձևաչափը տարածաշրջանում»,- ասվում է Դարբինյանի կողմից տարածված հայտարարությունում:
Արմինա Դարբինյանը ղեկավարում է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը 2010 թվականից: