ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը խաղատանը խոշոր գումար է տանուլ տվել: Ականատեսների վկայությամբ՝ Վարդապետյանն ուշ գիշերին եղել է «Սենատոր» խաղատանը եւ երկար ժամանակ բուռն ազարտով խաղացել: Սակայն վերջում դատարկաձեռն է հեռացել խաղատնից: Փորձեցինք լուրը ճշտել ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանից, որը, բնականաբար, հերքեց: «Դա բացարձակ կեղծիք է, իրականության հետ կապ չունեցող բան: Եթե շախմատը համարվում է նման խաղերի տեսակ, ուրեմն ես միայն դրանից եմ խաղում»,-շփոթված ասաց Վարդապետյանը:




Լրահոս