Սեյրան Օհանյանի կինն իրեն առաջին տիկին է պատկերացնում. նա չի իջնում լրատվամիջոցների էջերից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն գրել էր, որ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քաղաքական նրբիկ խաղերի միջոցով փորձում է հասնել նրան, որ 2018թ. նախագահի ընտրություններում դառնա իշխանության թեկնածուն:

Նախագահ դառնալու հավակնություններ ունեցող Օհանյանը սկսել է միջոցառումներին ներկայանալ իր կնոջ հետ՝ այդ կերպ բոլորին ցույց տալով երկրի առաջին տիկնոջ հավակնորդին: Նշել էինք, որ Ս. Սարգիս եկեղեցում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից ապրիլի 5-ին մատուցված Սուրբ Հարության հանդիսավոր պատարագին ներկա էր եղել նաև նախարարը՝ կնոջ հետ:

swryan1

Դրանից օրեր անց Սեյրան Օհանյանի տիկինը լրագրողներից մեկի՝ Գայանե Պողոսյանի բլոգում տեղադրված ծավալուն հարցազրույցի միջոցով կրկին հանրությանն է ներկայացրել իր անցյալը: Նախարարի կինը` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, անթաքույց կերպով ի ցույց է դնում առաջին տիկնոջ հավակնությունները: Նա առավել հաճախ է սկսել երևալ լրատվամիջոցներով, հարցազրույցներ տալ, պատմել իր մասին, Փարիզում ապրած տարիների մասին…

img55

Նկատենք, որ նախկինում Սեյրան Օհանյանի կինն այսքան ակտիվ չի եղել, և նրան շատ հազվադեպ կարող էինք տեսնել որևէ միջոցառման` թեկուզև պաշտպանության նախարարության կողմից կազմակերպած (իհարկե, իշխանական հարսանիքներն ու խնջույքները չհաշված):

Գաղտնիք չէ, որ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էլ ակտիվ կյանք է վարում` մասնակցում է կինոպրեմերիաների, հաճախում համերգների և այդպես մշտապես գտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

ռիտա

Համաձայնվե’ք, հետաքրքիր գործընթացներ են իրականացվում ապրիլքսանչորսյան խառը օրերին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս