ՀԱՐՎԱԾԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` օրերս Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան դպրոցում միջադեպ է գրանցվել: Դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Ժաննան ֆիզկուլտուրայի ժամին, երբ նրա ընկերուհիները ցանկացել են զգեստափոխվել, «պահակ է կանգնել» դռան մոտ եւ տղաներին թույլ չի տվել մտնել հանդերձարան: Միջանցքում երեխաները բարձր աղմկել են: Դպրոցի տնօրեն Աշխարհիկ Համբարձումյանը, լսելով աղմուկը, եկել է՝ տեսնի, թե ինչ է կատարվում: Տեսնելով տղաներին եւ նրանց դեմ միայնակ պայքարող աղջկան, տնօրենն առանց հարցնելու, թե ինչ է կատարվում, եւ ինչու են աղմկում, հարվածել է աղջկա մեջքին: 10 տարեկան երեխան լացակումած գնացել է տուն եւ ասել, թե հրաժարվում է դպրոց գնալ:
Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց նաեւ դպրոցի տնօրեն Աշխարհիկ Համբարձումյանը՝ շտապելով հանգստացնել, թե դա մի մեծ բան չէ: «Ես տեսել եմ, որ աղմկել են: Մոտեցել եմ երեխաներին, եւ աղջկա ձեռքը եղել է դռան բռնակին: Ընդամենը հարվածել եմ նրա ձեռքին»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ Ժաննայի ծնողների հետ իրենք բարեկամներ են, եւ ամեն ինչ հարթվել, գնացել է:




Լրահոս