Ում հետ է Պուտինը գալու Երևան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը՝ բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որի մեջ կլինեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար, հայազգի Սերգեյ Լավրովը, «ալամ» աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, կժամանի Երեւան:

Նա կմասնակցի Եղեռնի 100-ամյակի պաշտոնական բոլոր արարողություններին, կհանդիպի Օլանդի հետ եւ Հայաստանից կմեկնի 24-ի երեկոյան: Օլանդը նույնպես կժամանի 23-ին եւ բացի Եղեռնի արարողակարգերին մասնակցությունից, Սերժ Սարգսյանի, Պուտինի հետ հանդիպումներից, կայցելի Ֆրանսիական համալսարան: 23-ին Հայաստան ժամանող ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը կմնա ավելի երկար, կհանդիպի ԵԺԿ անդամ կուսակցություններին եւ կմեկնի ապրիլի 26-ին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս