ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի փոխոստիկանապետ նշանակվեց ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը՝ փոխարինելով Ռոբերտ Մելքոնյանին՝ Բազազին: Վերջինս գնաց թոշակի: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Օսիպյանին էլ փոխարինելու է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՀԿԱ բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը: Վերջինս, իհարկե, չշտապեց հաստատել լուրը՝ ասելով. «Դրանք խոսակցություններ են, որոնք շրջանառվում են ոչ տեղին եւ ժամանակին: Պատվերով համերգ չէ ոստիկանությունում: Այդ պաշտոնների նշանակումներն իրականացնում է ՀՀ ոստիկանության պետը: Ինքն էլ կորոշի»:




Լրահոս