
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ մի շարք քաղաքներում Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ անցկացնելու համար քաղաքապետարանները խիստ արգելք են սահմանել և ստիպել, որ տեղի հայկական կառույցները հեռացնեն տեղադրված պաստառները:
Օրինակ՝ Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչ Գայանե Ալեքսանյանը երեկ մեզ ասաց, որ Վլադիմիրն այն քաղաքներից մեկն է, որտեղ նման միջոցառումներ անցկացնելու համար խոչընդոտներ են առաջանում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։