Գյումրու հիվանդանոցում մահացած 6-ամսյա Նարեի հայրը հանրային պաշտպանի կարիք ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 14-ին Գյումրու «Մոր եւ մանկան» հիվանդանոցում մահացած 6 ամսական Նարե Դավթյանի հայրը` Արմեն Դավթյանը, հանրային պաշտպանի կարիք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Դավթյանը: «Տեղեկացել եմ, որ երեխայի գործով նյութեր են նախապատրաստվում, եւ մեզ անհրաժեշտ կլինի պաշտպան: Ուստի խնդրում եմ համապատասխան կառույցներին՝ ինձ օգնեն:

Չգիտեմ, թե ինչով կավարտվի այս պատմությունը, մենակ թե մտավախությունս այն է, որ մեզ շատ քաշքշուկի մեջ չգցեն, առանց այն էլ մեր հոգսը շատ է»,- ասաց Արմեն Դավթյանը: Նշենք, որ մահացած փոքրիկի հարազատները տեղի ունեցածի համար մեղադրում են հիվանդանոցի բժիշկներին: Իսկ, ըստ բժիշկների, երեխան բնածին հիվանդություն է ունեցել` հիդրոցեֆալիա, ինչի հետեւանքով էլ մահացել է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս