Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ի Ստամբուլից Երևան չարթերային թռիչքը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ի` Ստամբուլից Երևան չարթերային թռիչքը: Այս մասին երեկ մեզ հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը: Տարեսկզբին տեղեկացրել էինք, որ թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարթերային թռիչքով գալ Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեր տեղեկություններով, խոսքը, մասնավորապես, «Դուրղե» կազմակերպության մասին է, որի մեջ ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերուություններ: Ենթադրվում է, որ Ստամբուլ-Երևան հատուկ թռիչքը չեղյալ է համարվել վերջին օրերին Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում բարձրացած հիստերիայից հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս