ԹԱՂԱՊԵՏԸ ՏՈՒԺԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էին, որ իրենք Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ աշխատել են ՀՀԿ-ին ձայներ բերելու համար, սակայն խոստացված գումարները չեն ստացել: Տեղեկացանք, որ մինչեւ այսօր այդ գումարների հարցը չի լուծվել, ավելին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը դեռ «քաշքշուկների» մեջ է:
Հիշեցնենք, որ Շենգավիթի թաղապետ Ա. Սարգսյանը յուրաքանչյուր համատիրությանը ՀՀԿ շտաբի կողմից 9-10 միլիոն դրամ էր հատկացրել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին 900-1000 ձայն ապահովելու համար: Սակայն համատիրության նախագահներն այդ գումարները չէին բաժանել ժողովրդին: Բնակիչները նշել էին, թե կոնկրետ որ համատիրության ղեկավարներն են այդ գումարները «տակով» արել. «Աէրացիայի Հայրո, Չարբախի Ժենյա, Շենգավիթի Հասմիկ, Յոնջլախի Բաբո, Կամվոլնու Գրիշ»:
Ստացված թարմ տեղեկությունների համաձայն՝ Յոնջլախի Բաբոն վերջերս այցելել է Սարգսյանին եւ գումար խնդրել նրանից: Սարգսյանն ասել է, թե չի կարող տալ: Բաբոն էլ իր մոտ եղած կուսակցության գումարը՝ մոտ 6 հազար եվրո, վերցրել է ու հեռացել Ֆրանսիա: Սակայն Սարգսյանի աշխատակազմից հերքեցին լուրը. «Ձեր ասածն ասեկոսեների ժանրից է, նման բան չէր կարող լինել»:




Լրահոս