
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Իսպանիայի դեսպանատան դիմաց պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը. հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ հղում կատարելով իսլամիստների կողմից սոցկայքերում հրապարակված հայտարարությանը:
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, երեկ երեկոյան Տրիպոլիում Իսպանիայի դեսպանատան դիմաց պայթյուն էր գրանցվել:
Անվտանգության ոլորտում աղբյուրի խոսքերով՝ պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, անցած տարվա ամռանը Իսպանիան տարհանել էր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից իր հյուպատոսության աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության տեսանկյունից: