Բարսելոնայի եկեղեցու զանգերը հնչել են 100 անգամ ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին, ժամը 18:00-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում ցույց-երթ տեղի կունենա, որը կսկսվի Սան Ագուստին հրապարակից (Plaza San Agustín) և կհասնի մինչև Վիրխեն հրապարակը (Plaza de la Virgen): Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Միսլատայի «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

Վերջինիս տեղեկացմամբ`Վիրխեն հրապարակից ավտոերթ կկատարվի դեպի Միսլատա, որտեղ ծաղկեփունջ կտեղադրվի և կխնկարկվի ցեղասպանության զոհերը հավերժացնող «Կենաց Խաչ» հուշարձանին:

Նշենք, որ այս օրերին տարբեր երկրներում տեղի են ունենում հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ:

Իսկ այսօր ժ.19:15-ին Սանտա Կոլոմա դե Գրամենետ (Բարսելոնա) քաղաքի Սուրբ Ջուզեպ Օրիոլ եկեղեցու զանգերը հնչել են հարյուր անգամ, և մեկ րոպե լռությամբ հարգվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև տեղի է ունեցել լուսանկարիչ Անդրեու ֆերնանդեսի «Հայաստան. 100 տարի անց» լուսանկարների ցուցահանդեսի բացումը:

10408956_371725513026657_7080704696471337368_n




Լրահոս