Վրաստանում Հայաստանի քաղաքացիների համար կեցության թույլտվության խնդիրը լուծված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Հայաստանի քաղաքացիների համար կեցության թույլտվության խնդիրը լուծված է: Այս մասին Երևան-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարության հասարակական ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժանմունքի պետ Ռուբեն Պալյանը:

Հիշեցնենք, որ 2014 թ սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ էր մտել օրենքը, որն արգելում է միաժամանակ վրացական ու օտարերկրյա անձնագրերի օգտագործումը:

2014 թ սեպտեմբերից մինչ օրս Ջավախքում բնակվող հայերից 3149 դիմում է ներկայացվել կեցության թույլտվություն ստանալու համար, դիմումներից մերժվել է միայն 23 դեպքում՝ հիմնականում փաստաթղթերի հետ խնդիրների ու օրենքից անտեղյակ լինելու պատճառով: Պալյանը նաև հիշեցրել է, որ Ախալքալաքում ծրագրվում է կառուցել նոր Արդարադատության տուն, որը տարածաշրջանի բնակիչներին կազատի փաստաթղթերը հանձնելու համար Թբիլիսի հասնելու հոգսից:




Լրահոս