Ապրիլի 27-28-ին Ծիծեռնակաբերդում կանցկացվի «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍի-ը Ապրիլի 27-ին և 28-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախաձեռնում են «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը:

Ապրիլի 24-ից օրեր անց, հուշահամալիրում դրված հարյուր հազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում ու տեղափոխվում էին աղբատեղի և այրվում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց` թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս:

Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, կամավորներ, դպրոցականներ և ուսանողներ:

Հաշվի առնելով ակնկալվող այցելությունների և անմար կրակի մոտ բերվելիք ծաղիկների ծավալը, այս տարի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, միջոցառումը կանցկացվի երկու օր՝ ապրիլի 27-ին և 28-ին:

Caxik

Միջոցառմանը մասնակցության համար խնդրում ենք զանգահարել 010 555 209 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին

2002-ին հիմնադրված Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության և համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարևորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմանը, որը նախապայման է Հայաստանի դրական զարգացման:

caxik3




Լրահոս