Երբ Նոր Նորքի բնակիչ Վալենտինա Ցիգանկովան վատացել է, տան անդամները շտապբուժօգնություն են կանչել: Համապատասխան հասցե է շտապել շտապօգնության 5-րդ ենթակայանի 52-րդ բրիգադը բժիշկ Մուրադ Գրիգորյանի հետ միասին: Հենց բրիգադը տեղ է հասել, Ցիգանկովայի թոռները՝ 22-ամյա Սերգեյ Հակոբյանը եւ նրա 17-ամյա եղբայր Պյոտրը, իրենց շենքի վերելակում, հետո էլ 9-րդ հարկի հարթակում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել բժիշկ Մուրադի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16:00-ին, եղբայրները կասեն, թե ինչու են հարձակվել բժշկի վրա:
ԲԺՇԿԱԾԵԾ՝ ՎԵՐԵԼԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ