
Ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկատվություն է տրամադրում քաղաքացիներն.
«Հարգելի´ համաքաղաքացիներ,
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Հանրապետության հրապարակում մոնտաժային աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ, ապրիլի 21-ին` ժամը 13.00-ից դադարեցվելու է երթևեկությունը Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածում, Տիգրան Մեծի պողոտայից Մելիք Ադամյան փողոց-Հանրապետության Հրապարակ տանող և Հանրապետության Հրապարակի շատրվանների դիմացի հատվածներում:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: