
Կահիրեի քրեական դատարանն այսօր 20 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին ու նրա մերձավորներին, ովքեր մեղադրվում են ցուցարարների սպանության մեջ:
Մուրսիին ու «Մահմեդական եղբայրներ» կուսակցության 14 բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց թվում է «Ազատություն ու արդարություն կուսակցության» փոխնախագահ Իսամ Արյանը, մեղադրում են կանխամտածված սպանությունների ու ֆիզիկական բռնությունների մեջ, որը հանգեցրել է 6 ցուցարարների սպանության ու 100-ավոր այլ մարդկանց վիրավորվելու մեջ: