
«Շատ կարեւորում եմ նաեւ սպորտի հոգեբանության փոփոխությունը, ինչպես նաեւ սպորտային բժշկության վերարտադրության իրականացումը»:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը հերթական անգամ դժգոհում է այն ոլորտից, որի համակարգումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահել է իրեն: Իհարկե, նորմալ է, որ մարդը քննադատում է առկա հոռի երեւույթները՝ ջանալով փոխել դրանք: Բայց հետաքրքիր է, որ դա անում է «ցրտահարված» ԲՀԿ-ական գործիչը՝ քար գցելով իր հարազատ կուսակցության «բոստանը»: Հավատացե՛ք, «գեղեցիկ չէ»: Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարում է, որ սպորտը միակ ոլորտն է, որտեղ հաջողություններ ունենք, իսկ նախարարը դժգոհում է: Վերջապես, ո՞վ է նրանցից առավել ազնիվ: