Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց և միաձայն ընդունվեց Հայաստանի Հանրապետության Ազային ժողովի հայտարարությունը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»:
Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար չեն համարում նման հայտարարության ընդունումը, և ՀԱԿ խմբակցությունը քվարկությանը չի մասնակցելու:
Սակայն այսօր Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լյուդմիլա Սարգսյանը մասնակցել են արտահերթ նիստին և կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությանը:
Նախագծին կողմ քվեարկեցին արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցված բոլոր 113 պատգամավորները: