Ավստրիայի խորհրդարանը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունների ղեկավարները համաձայնության են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման
բանաձևի շուրջ:

«Արմենպրես»-­ի հաղորդմամբ` այն պաշտոնապես կհրապարակվի ապրիլի 22­-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը նախ լռության րոպեով կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Բանաձևի նախագիծը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի տեղեկատվական հարցերի պատասխանատու Պետո Դեմիրճյանի բնորոշմամբ` բանաձևի նախագիծը կարևոր է նաև նրանով, որ Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո­Հունգարիայի դաշնակցության առումով:




Լրահոս