ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Վանաձոր – Դիլիջան (Մ8) միջպետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Լոռու ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն