
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Տաշիր գրուպ» ընկերությունը մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) իրականացնում է բարեկարգման աշխատանքներ:
Ծրագրի շրջանակում կբարեկարգվի այգու 18846 քմ ընդհանուր մակերեսը, կապահովվի ժամանակակից լուծումներով արտաքին լուսավորություն, կփոխարինվեն ճեմուղիների և աստիճանների սալահատակները: Հարկ է նշել, որ իրականացվող ծրագրի արդյունքում այգու ներկայիս կանաչ մակերեսը զգալիորեն կընդլայնվի, կավելանա նաև ջրային մակերեսը:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար այգին մատչելի ու հարմարավետ դարձնելու նպատակով էլ կկառուցվեն թեքահարթակներ: