Ինչ աշխատանքներ է կատարել ՃՈ-ն 100-ամյակի միջոցառումներին ընդառաջ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանության կողմից մայրաքաղաքում 350 ճանապարհային նշան է փոխվել, որից 200-ը հնամաշ էին, իսկ 100-ը` նոր նշաններ են: Ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց` աշխատանքների կատարումը համընկել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ:

11101061_897708936968486_1841305038_o

Վերջինիս խոսքով` Երևանի Կենտրոն վարչական տարածքի գրեթե բոլոր փողոցներում ճանապարհային գծանշումները թարմացվել են: Կոստանյանն ասաց, որ Բագրատունյաց և Սեբաստիա փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղադրվել է երկու հայելի, որոնք ավելի են հեշտացնում երթևեկությունը:

11126173_897714306967949_1995862461_o

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը ևս թարմացվել է նոր ճանապարհային նշաններով, գծանշումներով: Առավելագույն արագություն է սահմանվել 40 կմ/ժ-ը: Իսկ ընդհանուր առմամբ` նախատեսված 2 մլն գծամետրից գծանշվել է մոտ 350 հազարը:

11125529_897708943635152_775744073_o

Իսկ հարցին, թե պետբյուջեից հատկացվող գումարները բավականացնում են աշխատանքների լիարժեք կատարման համար, Կոստանյանը պատասխանեց` միշտ էլ աշխատանքներ լինում են անելու:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս