Ղրղզստանի ավելի քան 330 քաղաքացի մարտնչում է «Իսլամական պետության» զինյալների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի ավելի քան 330 քաղաքացի Սիրիայում տարվող ռազմական գործողություններին մասնակցում է «Իսլամական պետության» զինյալների կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի  21-ին, հայտարարել է Անվտանգության, կարգ ու կանոնի ու սահմանների  հարցերով փոխվարչապետ Աբդիրախման Մամատալիևը:

Նրա խոսքերով՝ սիրիացի իսլամիստ զինյալների շարքում կան շուրջ 30 կանայք, ովքեր ևս ունեն Ղրղզստանի քաղաքացիություն: «Հայտնի է, որ հակամարտության գոտում զոհվել է 13 մարդ: Բացի այդ, ստացվող տեղեկությունների համաձայն՝ մեր քաղաքացիները գտնվում են Աֆղանստանում ու Պակիստանում»,- հավելել է փոխվարչապետը:




Լրահոս