ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ինչ ասել է բնապահպանական վճար: Ի՞նչ սկզբունքով, որտե՞ղ եւ ե՞րբ է հաշվարկվում ու վճարվում դա:

Ալիսա Բադալյան (42 տարեկան, քիմիկոս)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Բնապահպանական վճարները արտադրության եւ սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարներն են, որոնք հաշվարկվում են՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված արտադրության եւ սպառման թափոնների ծավալներից եւ դրանց վտանգավորության դասից: Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա:
Բնապահպանական վճարներ տվողները դրանց գումարները հաշվարկում են ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով եւ պետական բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը:
ՀՀ-ում արտադրվող եւ իրացվող, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը իրացման շրջանառության հիման վրա եւ վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:
ՀՀ ներմուծվող, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա եւ պետական բյուջե է վճարվում ներմուծելիս: Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարը մուծվում է մինչեւ դրանց մաքսային ձեւակերպումը կամ մաքսային ձեւակերպման ժամանակ՝ վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

ՀՀ պետեկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ մեր երկրում օդի աղտոտվածության աստիճանը տարեցտարի մեծանում է, ուստի որքան էլ մեծ լինի բնապահպանական վճարների չափը, միեւնույն է, չի կարող լուրջ ազդակ դառնալ շրջակա միջավայրի մաքրության համար:




Լրահոս