
5 վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզերն իրեն համեմատել է Մոհամեդ Ալիի հետ:
«Ոչ ոք ինձ չի ստիպի հավատալ, որ Մոհամեդ Ալին ինձ գերազանցում է և ոչ ոք չի կարող դա անել: Բայց պատրաստ եմ խոնարհվել նրա առջև որպես մեծության:
Նրա նմանները ճանապարհ են հարթել ինձ համար, որպեսզի այսօր լինեմ այնտեղ, որտեղ կամ»,- նշել է Մեյվեյզերը:
Նշենք, որ մայիսի 2-ին Մեյվեյզերը Լաս-Վեգասում մենամարտելու է Մենի Պակյաոյի հետ: Դա համարվում է դարի մենամարտը: