
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 06.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտ այրվում է աղբ: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել, որ այրվում է աղբ և “Գրանդ քենդի” ՍՊԸ-ին (“Պոնչիկանոց”) պատկանող պահեստի տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.32-ին, մարվել` 06.38-ին: Այրվել է աղբ (4 քմ) և տանիքը (6 քմ):