“Օրինաց երկիր” կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) աճուրդի է հանել իր ունեցվածքը: Մասնավորապես նա վաճառում է Ծաղկաձորում իրեն պատկանող ռեստորանը՝ տնակներով: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում Արայիկ Հայրապետյանը հաստատեց տեղեկությունը՝ բացատրելով. “Վաճառում եմ, որ հետո դրա փոխարեն ուրիշ բան կառուցեմ: Դա իմ ամենօրյա աշխատանքն է` անշարժ գույք կառուցել եւ հետո վաճառել”: Հնարավո՞ր է՝ այլ պատճառ կա՝ հետաքրքրվեցինք Հայրապետյանից: “Ո՛չ: Քանի որ այլեւս քաղաքականության մեջ չեմ, զբաղվում եմ այսպիսի բիզնեսով”,-պատասխանեց ապարանցի Հայրապետյանը:
“Ժողովուրդ” օրաթերթ 06.10.12