
Չեխական սրճարաններից մեկը առաջարկում է անսովոր համով պաղպաղակների լայն տեսականի,-գրում է EUROMAG-ը։ Ճաշացուցակում կան մսի, սխտորի, սամիթի, գարեջրի համով պաղպաղակներ։ Ընդհանուր առմամբ, ճաշացուցակում ներառված է պաղպաղակների 300 տեսակ։ Այցելուներին առաջարկում են նաև խոզի մսի համով պաղպաղակ՝ համեմված թթու կաղամբով։ Անսովոր սրճարանը գտնվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից 80 կմ հեռավորության վրա։