ՀՀ համախառն արտաքին պարտքը 2012թ. հունիսի վերջի դրությամբ կազմել է 7 մլրդ 499.44 մլն դոլար, որը 2012թ. մարտի վերջի նկատմամբ ավելացել է 154.33 մլն դոլարով:
Վիճծառայության տվյալներով` համախառն արտաքին պարտքի 41.26%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 14.17%-ը` մասնավոր հատվածում, 9.95%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 22.29%-ը` առևտրային բանկերում, իսկ 12.34%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով:
2012թ. հունիսի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 4 մլրդ 595.42 մլն դոլար և 2012թ. 2-րդ եռամսյակի ընթացքում աճել են 25.95 մլն դոլարով: Արդյունքում` ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2012թ. 2-րդ եռամսյակի ընթացքում ավելացել է 128.38 մլն դոլարով` կազմելով 2 մլրդ 904.01 մլն դոլար: