
Փարիզի քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, երեկոյան ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի հարգանքը Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին Փարիզի քաղաքային իշխանությանը մոտ գտնվող մեր աղբյուրները: