ՊՆ աշխատակիցները վթարից հետո տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հոտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 28-ամյա Վահան Գրիգորյանը, վարելով “Volkswagene golf” մակնիշի 33 ՍD 196 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Գրիգորյանն ու նրա ուղևոր, Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Նահապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդն ու ուղևորը աշխատում են ՀՀ ՊՆ X զորամասում. Վ. Գրիգորյանը որպես համակարգչային օպերատոր, Ա. Նահապետյանը՝ վարորդ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում են




Լրահոս