
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2010-2014թթ. գործունեության ստուգման արդյունքում բացահայտվել են կոմբինատի նախկին ղեկավարության ենթակայության տակ գտնվող օֆշորային ընկերությունների հաշիվներին խոշոր ծավալի ապօրինի փոխանցումներ:
Կոմբինատի հարկային ստուգման ընթացքում հաստատվել են չարաշահումների արդյունքում պետբյուջեին պակաս վճարված հարկերի փաստեր: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ գործող օրենսդրության խախտումները լայնածավալ բնույթ են կրել, եւ խախտումները գրանցվել են ոչ միայն հարկային մասով, այլեւ՝ աշխատանքային, շրջակա միջավայրի, անվտանգության պահպանման օրենսդրության հետ կապված: Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, ֆինանսների նախարարությունը հաստատակամ է՝ հետամուտ լինելու բացահայտված փաստերը մինչեւ վերջ ուսումնասիրելու եւ դրա հետեւանքով բյուջե չվճարված հարկերն ապահովելու նպատակով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: