Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին պայմանագրի մեջ կեղծիք չի հայտնաբերվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դերասան Վարդան Պետրոսյանի գործով 2015թ մարտի 19-ին ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել՝ իբր բժշկական փաստաթղթեր կեղծելու փաստի առիթով: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժածների պաշտպան Ռուբեն Բալոյանի հաղորդման հիման վրա, թե իբր Վ. Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ Եղվարդի «Նաիրի» ԲԿ կողմից տրված թիվ 113 արձանագրության եւ Երեւանի «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ում կազմված հիվանդության պատմագրի մեջ կատարվել են կեղծիքներ: Բայց ինչպես արդեն նշեցինք, ոչ մի կեղծիք այդպես էլ չի հայտնաբերվել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս