ՀՀ Նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179 և 190 հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց չի ընտրվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: