«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր՝ Արգամ Աբրահամյանի հուղարկավորությանը մասնակցում էր ողջ քաղաքական էլիտան: Հուղարկավորությունը կայացել է երեկ՝ ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին, Աբրահամյանների հայրենի Մխչյան գյուղից: Հուղարկավորությանը մասնակցել են նաեւ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Գալուստ Սահակյանը, պատգամավորներ տարբեր խմբակցություններից, նախարարներ, մարզպետներ, ոստիկանապետը, Աբրահամյանի խնամի՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, մեծ թվով գործարարներ, ինչպես, օրինակ, Միխայիլ Բաղդասարովը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, մտավորականներ, ԼՂՀ-ից բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՀՀ եւ ԼՂՀ նախագահները նույնիսկ գերեզմանատուն են գնացել: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա մեր աղբյուրն ասաց, որ թե հուղարկավորությանը, թե հոգեհանգստին նրան չի տեսել, «կարող է երկրում չի»: Հուղարկավորությանը ներկա չի եղել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով, որոշ տեղեկությունների համաձայն, թեեւ այդքան էլ լավ հարաբերություններ չունի Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն մի շարք ՕԵԿ-ականների հետ մասնակցել է հոգեհանգստի արարողությանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: